8 փետրվարի 2013 - 18:02 AMT
Ղազախստանն ակտիվորեն մասնակցելու է ՀՀ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանը

Փետրվարի 7-ին Աստանայում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանի հանդիպումը ՂՀ Խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ղազախական միջպետական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացման, տնտեսական համագործակցության, Ղազախստանի ներքին կյանքում հայ համայնքի ունեցած դերին, կրթական և գիտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

ՂՀ Մաժիլիսի նախագահը խնդրեց ՀՀ դեսպանին փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված Ղազախստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը, ինչպես նաև հավաստիացրեց, որ Ղազախստանն ակտիվ մասնակցություն է ապահովելու Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացման գործում: