Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան) Մոսկովյան օփենի A մրցաշարում վեց տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և առաջատարներից` գրոսմայստերներ Պավել Պոնկրատովից և Դմիտրի Կոկարեւից (Ռուսաստան), հետ է մնում կես քայլով:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը (Հայաստան), գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը, միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը (Ռուսաստան) վաստակել են 4,5-ական միավոր:
B (կանանց) մրցաշարում գրոսմայստեր Լիլիթ Գալոյանն ունի 4 միավոր: C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը վաստակել է 5 միավոր: