11 փետրվարի 2013 - 12:28 AMT
Ռազմական ուղղաթիռ է վթարվել Բաքվի մերձակայքում

Բաքվի մերձակայքում ծովն է ընկել ռազմական ուղղաթիռը, հայտնում է «Թրենդը», իրազեկ աղբյուրների վրա հղումով: Ըստ նախնական տվյալների, այն տեղեկությունները, թե ուղղաթիռը քաղաքացիական էր, չեն հաստատվում:

ՄԻ-17 ուղղաթիրռը պատկանում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Ուղղաթիռը ուղղություն էր վերցրել դեպի Կյուրդամիր: Վթարի պատճառն անհայտ է, զոհվել են անձնակազմի երեք անդամները: