11 փետրվարի 2013 - 14:48 AMT
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հրամանատարը վստահ է, որ հաղթելու են թալիբներին

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի պաշտոնից հեռացող գեներալ Ջոն Ալենը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը «դեպի հաղթանակ է գնում «Թալիբանի» հանդեպ:

Ըստ նրա, զորքերը երկար ճանապարհ են անցել՝ ստեղծելով «պայմաններ առաջիկա հաղթանակի համար»:

Մինչ օրս հայտնի չէ, թե որքան ամերիկացի զինծառայող կմնա Աֆղանստանում 2014թ. հետո, երբ ՆԱՏՕ-ի գրոհային ստորաբաժանումները կհեռանան երկրից: Ինչպես ասել է գենելաը, «զրոյական տարբերակը», այսինք զորքերի ամբողջական դուրս բերումը նույնիսկ չի քննարկվում: