11 փետրվարի 2013 - 17:47 AMT
Սպիտակ տան կայքում ստորագրահավաք է սկսվել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին

Սպիտակ տան կայքում ԱՄՆ նախագահին ուղղված խնդրագիր է զետեղվել Հայոց ցեղասպանության ճանաչելու հորդորով: Խնդրագրում նշվում է, որ 2013թ. ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Մինչ օրս ԱՄՆ նախագահը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև դա Օբամայի նախընտրական խոստումներից մեկն է:

Ստորագրահավաքը սկսվել է փետրվարի 10-ին և կտևի մինչև մարտի 12: Այն ԱՄՆ Կոնգրես կներկայացվի, եթե հավաքվի 100 հազար ստորագրություն: