12 փետրվարի 2003 - 21:46 AMT
ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԻ ՉԵՉԵՆ, ՈՐԸ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ԱՎԱԶԱԿԱԽՄԲԵՐԻՆ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ռուս-ադրբեջանական սահմանի անցակետում նախորդ օրը այն անցնելու փորձի ժամանակ սահմանապահների կողմից ձերբակալվել է Չեչնիայի մի բնակիչ` հրազենային վնասվածքներով: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, ներկայումս աշխատանք է տարվում ապօրինի զինված խմբավորումներին նրա պատկանելիությունը ստուգելու համար: Նույն անցակետում ձերբակալվել է նաեւ առանց անձնագրի եւս մեկ սահմանախախտ, իսկ օրվա վերջում` օտար անձնագրով անցնել ցանկացող մի քաղաքացի: