Ադրբեջանական կողմը այս գիշեր հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակահերթի տակ պահելով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի և Մովսես գյուղերը: Գյուղի բնակիչներից որևէ մեկը չի տուժել: Վիրավերվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Մելիքբեկյանը, ով այժմ հոսպտալում է: Նա ոտքի վնասվածք ունի, կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կրակոցները գիշերը ժամը 2-ի սահմաններում դադարել են: Գյուղերին հասցված նյութկան վնասի մասին դեռևս տեղեկություն չկա: Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այժմ գյուղապետարանում ավագանու նիստ է, մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ: