13 փետրվարի 2013 - 17:38 AMT
Մի շարք հասարակական կազմակերպություններ սատարում են Սերժ Սարգսյանին

«Արծվաշեն» հայրենակցական, բարեգործական հասարակական կազմակերպությունը իր ընդլայնված նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

«Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը որոշում է ընդունել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին և կոչ է արել իր բոլոր անդամներին և համակիրներին իրենց քվեն տալ Սերժ Սարգյսանի օգտին:

ՀՀ Շիրակի մարզի Ազատամարտի վետերանների միությունը հայտարարություն է ընդունել Սերժ Սարգսյանին սատարելու մասին. «Մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը հետևողականորեն շարունակելու է երկրում ընթացող բարեփոխումները և համոզված ենք, որ կայունությունն այդ բարեփոխումների իրականացման լավագույն գրավականն է: Մենք աջակցել ու աջակցելու ենք Սերժ Սարգսյանին իր հայրենանպաստ գործունեության համար»: