14 փետրվարի 2013 - 11:15 AMT
Հենրիխ Մխիթարյան. «Բորուսիայի» դեմ խաղում մեզ չբավականացրեց կենտրոնացումը

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումից հետո, որն ավարտվել է 2:2 հաշվով, նշել է, որ իրենց չի բավականացրել կենտրոնացումը: Ֆուտբոլիստի կարծիքով դրա պատճառն այն է, որ նրանք բաց են թողել երկու խաղակեսերի ավարտին:

«Մենք դանդաղ էին պաշտպանությունից անցնում հարձակման, իսկ «Բորուսիան» լավ էր գործում և փակում էր բոլոր գոտիները: Սակայն մենք դեռ ժամանակ ունենք պատասխան խաղին պատրաստվելու համար, մենք աշխատելու ենք»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Ֆուտբոլ» ալիքը: