14 փետրվարի 2013 - 13:07 AMT
Երևանի Ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին

ՀՀ կառավարությունը փետրվարի 14-ի նիստում որոշել է Երևանի Ավագանու ընտրությունները նշանակել մայիսի 5-ին: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանը, այդ գործընթացը կանոնակարգվում է օրենսդրությամբ:

Նման որոշումը պայմանավորված է Ավագանու անդամների լիազորությունների ավարտով:

Երևանի քաղաքապետին կընտրի Ավագանին:

Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Ավագանին բաղկացած է 65 անդամից, որոնք ընտրվում են 4 տարով: