14 փետրվարի 2013 - 20:26 AMT
Բակո Սահակյանը և Սմբատ Լպուտյանը քննարկել են Արցախում շախմատի զարգացումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը և սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են Արցախում շախմատի զարգացմանն առնչվող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցներում շախմատի դասավանդմանը, ինչը, նախագահի բնութագրմամբ, կարևոր է ինչպես այդ մարզաձևի, այնպես էլ մատաղ սերնդի մտավոր ու վերլուծական կարողությունների զարգացման տեսանկյուններից: