Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այցելել է Կոտայքի մարզի Գառնի գյուղ:
Նա ընտրողներին ներկայացրել է մարզի ու նրա յուրաքանչյուր համայնքի զարգացման, հողագործական և անասնապահական մթերքների արտադրության ավելացման իր մոտեցումները:
Այնուհետև, Հովհաննիսյանը վերադարձել է Երևան և հանդիպել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամների հետ:
Նույն օրը Հովհաննիսյանը մեկնել է Արմավիրի մարզի Մայիսյան, ապա Արագածոտնի մարզի Արագածավան համայնքներ: Երևան վերադառնալուց առաջ նա Արմավիր քաղաքում մասնակցել է Տյառնընդառաջի արարողությանը: