13 սեպտեմբերի 2005 - 13:59 AMT
ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ ՀԵՏ
Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ռազմական կցորդ գնդապետ Մաջիդ Աքբար Եշխի Ղասաբեի ծառայողական պարտականությունն ավարտելու եւ նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բիժան Համզեիլ Հաշամեիին ներկայացնելու կապակցությամբ ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հադիղյանին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ժամանակ իրանցի դիվանագետը Սերժ Սարգսյանին է փոխանցել ԻԻՀ ազգային անվտանգության քարտուղարի եւ պաշտպանության նախարարի ողջյունները` հույս հայտնելով, որ հետայսու նույնպես պաշտպանության նախարարը կշարունակի իր ջերմ աջակցութունը երկու երկրների կողմից ընդունված նոր ծրագրերի իրականացման գործում: