15 փետրվարի 2013 - 12:34 AMT
Դավիթ Նալբանդյանը АТР Brasil Open երկրորդ շրջանում հաղթել է Գվիդո Պելյային

Դավիթ Նալբանդյանը շարունակում է վստահ ելույթ ունենալ АТР Brasil Open մրցաշարում, որն անցնում է Սան Պաուլուում: Արգենտինահայ թենիսիստը երկրոդ շրջանում ընդամենը 73 րոպեում 6:4, 6:2 հաշվով հաղթել է արգենտինացի Գվիդո Պելյային:

Քառորդ եզրափակչում նրա մրցակիցը կլինի իսպանացի Նիկոլաս Ալմագրոն, որն իր հերթին հաղթել է չիլիացի Պոլ Կապդեվիլյային 6:4, 6:7,6:2 հաշվով: