15 փետրվարի 2013 - 10:52 AMT
Մկրտիչ Սեդրակյանի 90-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Ազգային պատկերասրահում

Փետրվարի 16-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի (1922-2009) անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է արվեստագետի ծննդյան 90-ամյակին: Ազգային պատկերասրահից հայտնում են, որ ցուցահանդեսը կազմված է բացառապես դիմանկարի ժանրի աշխատանքներից, որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Մկրտիչ Սեդրակյանի արվեստին հանրությունը ծանոթ է մի շարք անհատական ու բազմաթիվ հանրապետական ու արտասահմանյան ցուցահանդեսներից: Մ.Սեդրակյանի ստեղծագործական ժառանգության մեջ կարևոր տեղ են գրավում պատմական անցյալի ու ներկայի ազգային հերոսական պայքարը պատկերող բազմաֆիգուր, մեծադիր կոմպոզիցիոն աշխատանքները, պատմական անձերի ու մեր ժամանակակիցների դիմանկարները: