Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ICES դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ավարտել են հանդիպումների շարքը նախագահության թեկնածուների ու քաղաքական գործիչների հետ: Փետրվարի 15-ին առաքելության դիտորդները ICES նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորությամբ հանդիպել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հանդիպմանն արծարծվել են առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր, ինչպես նաև արտաքին իրավիճակի ազդեցությունը Հայաստանում նախընտրական քարոշզարշավի վրա:
Առաքելության անդամներն ու նախարարը համեմատականներ են անցկացրել նախորդ տարվա մայիսին կայացած խորհրդարանական ու առաջիակ նախագահական ընտրությունների միջև: Բացի այդ, միջազգային դիտորդները վերլուծել և համեմատել են Հայաստանի ընտրական համակարգը այն երկրների ընտրական համակարգերի հետ, որոնց ներկայացուցիչներն ընդգրկված են առաքելության կազմում: Դիտորդները նշել են առաջընթացը ՀՀ ընտրական համակարգի զարգացման գործում, մասնավորապես 2011թ. ԸՕ դրույթների ուղղությամբ:
Առաքելության անդամ, քաղաքական մոնիտորինգի ամերիկյան անկախ կենտրոնի նախագահ Լիդիա Լոուսոնը մասնավորապես ասել է, որ ՀՀ իշխանությունները լուրջ աշխատանք են կատարել ընտրական օրեսնգրքի վրա, հաշվի առնելով ԵԱՀԿ դիտողություններն ու Վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունները: «Մենք հուսով ենք, որ դա թույլ կտա առավել հարթ ու միջազգային նորմերին համապատասպան ընտրություններ անցկացնել»,-ասել է նա:
Բացի այդ, քննարկվել են Հայաստանի ու Հարավային Կովկասի միջազգային իրավիճակը նախընտրական արշավից առաջ և հետո: Մասնավորապես, քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու Հայաստանի հարաբերությունները սահմանակից երկրների հետ: