15 փետրվարի 2013 - 16:47 AMT
Վաչե Գաբրիելյան. Հայաստանը դեռ պատրաստ չէ պարտադիր բուժապահովագրության ներմուծմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը բանակցում է առողջապահության նախարարության հետ պարտադիր բուժապահովագրության ներմուծման հարցի շուրջ: Այդ մասին փետրվարի 15-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և քննարկում ենք պարտադիր բուժապահովագրության ներմուծման ուղիները»,-ասել է նախարարը:

Ըստ նրա, «խնդիրն այն է, թե որքանով ենք մենք պատրաստ դրան»: Նախարարը պարզաբանել է, որ դրա համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ ու մեխանիզմներ: «Այժմ մենք պատրաստ չենք, բայց դա չի նշանակում, թե պատրաստ չենք լինի առաջիկայում»,-ասել է նա: