15 փետրվարի 2013 - 16:49 AMT
Ռոման Բերեզովսկի. 16 տարի է խաղում եմ Հայաստանի հավաքականում և շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոստովանել է, որ զգում է հայ երկրպագուների համակրանքը և շատ է գնահատում այն:

«16 տարի է հանդես եմ գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում և ի սրտե շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար»,-Բերեզովսկու խոսքն է փոխանցում «Դինամոյի» պաշտոնական կայքը:

Դարպասապահն ասել է, որ նա ընտանիքում բոլորից լավ էր խոսում հայերեն. «Երևանում ես հայկական մանկապարտեզ եմ գնացել: Այնպես որ, արդեն 5 տարեկանում լավ խոսում էի հայերեն, իսկ 8-9 դասարանում նույնիսկ սկսեցի մտածել այդ լեզվով»: