Փետրվարի 14-ին Եվրամիությունը վերջին շաբաթում արդեն երկրորդ անգամ հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարական սկզբունքների խախտման մասին:
Փետրվարի 9-ին եվրահանձնակատարներ Էշթոնն ու Ֆյուլեն դատապարտել են ընդդիմադիրներ Իլգար Մամեդովի և Տոֆիկ Յաղուբլուի ձերբակալությունները և պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց, ինչպես նաև ապահովել նրանց ներկայացված մեղադրանքների թափանցիկ ու արդար հետաքննությունը»,-ասված է փետրվարի 14-ի հայտարարության մեջ:
Եվրամիությունը կոչ է անում նաև անաչառ կերպով հետաքննել Բաքվում հունվարի 26-ին ձերբակալված ցուցարարների գործը, ինչպես նաև Իսմաիլլիի բողոքի ակցիայի մասնակիցների գործը:
Եվրամիությունը նաև խորապես մտահոգված է գրող Աքրամ Այլիսլիի հասցեին վերջին սպառնալիքներով՝ պահանջելով Բաքվից ապահովել սեփական պարտավորությունների կատարումը խոսքի ազատության ապահովման հարցում՝ ապահովելով գրողի անվտանգությունը:
Հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունները պետք է բարելավեն իրավիճակը ժողովրդավարության, հիմնական ազատությունների, դատերի անկախության ու օրենքի գերակայության ոլորտում: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պայմաններ ստեղծել բաց քաղաքական երկխոսության համար և հրաժարվել քաղաքացիական ակտիվսիտների հալածանքներից»,-ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ-ն կոչ է անում Բաքվին համագործակցել ԵԱՀԿ ու տեղի ակտիվիստների հետ ժողովրդավարական ԸՕ ու ընտրությունների դիտարկման ապահովման հարցում: