15 փետրվարի 2013 - 18:08 AMT
Ադրբեջանական REAL շարժումը դիմել է ԵԱՀԿ

Ադրբեջանական REAL շարժումը դիմել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավար Յան Լենարչիչին՝ խնդրելով աջակցել իրենց առաջնորդ Իլգար Մամեդովի ազատ արձակմանը կալանավայրից: Դիմումի հեղինակները խնդրում են ազդել Ադրբեջանի իշխանությունների վրա և պահանջել բոլոր միջազգային պարտավորությունների կատարումը ժողովրդավարության ոլորտում:

Հեղինակները նշում են, որ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ բոլոր զեկույցներից պարզ է դառնում, թե որքան վատ է իրավիճակը ազատության ոլորտում և Մամեդովի ձերբակալությունը միայն բարդացնում է այն: Մամեդովը մտադիր էր առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար: Նրա դեմ կեղծ մեղադրանքներ են ներկայացված, նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Հայտարարության մեջ ասվում է, որ Մամեդովը ձերբակալվել է ընտրություններից 8 ամիս առաջ, երբ ստորագրահավաք է գնում: Եթե Իլգար Մամեդովը անհապաղ ազատ չարձակվի, այդ գործոնն անմիջական ազդեցություն կունենա նրա ընտրարշավի վրա, ասված է հայտարարության մեջ: