15 սեպտեմբերի 2005 - 07:34 AMT
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սանքտ Պետերբուրգի նահամգապետ Վալենտինա Մատվիենկոյի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանում Հայաստանի օրվա բացման շրջանակներում ծարգրում է այցելել Մոսկվա եւ Սանքտ Պետերբուրգ 2006 թվականի հունվարին: Հիշեցնենք, որ հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները Հայաստանի եւ Սանքտ Պետերբուրգի միջեւ: Քոչարյանը հավանություն է տվել Պետերբուրգի եւ Երեւանի համագործակցության մասին պայմանագիր կնքելուն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: