16 փետրվարի 2013 - 18:54 AMT
ԱԳ նախարարը թուրք լրագրողներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է թուրքական հեղինակավոր լրատվամիջոցներ ներկայացնող առաջատար լրագրողների, որոնք Հայաստան են ժամանել «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Պատասխանելով լրագրողների հարցերին, Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մոտեցումները տարածաշրջանային և միջազգային կարևոր խնդիրների վերաբերյալ։