18 փետրվարի 2013 - 11:02 AMT
Որոշ ընտրատեղամասերում վստահված անձինք չեն ներկայացել

Ժամը 10:20-ի դրությամբ թիվ 10/18 ընտրատեղամասում թեկնածուների վստահված անձերից միայն ներկա էր Սերժ Սարգսյանի վստահված անձ Բայրամյան Հարությունը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ է, ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել: «Ընտրությունները հանգիստ են ընթանում»,-նշեց ՀՀԿ վստահված անձը և հավելեց, որ ընտրողների հոսքը ժամ առ ժամ ավելանում է:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացրած տվյալների համաձայն առավոտյան տեղամասեր չեն ներկայացել 15 904 հանձնաժողովների անդամներից 126 -ը: