Քիչ առաջ Սպենդիարյանի անվան թ. 24 դպրոցում քվեարկեց ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով քվեարկության էր եկել կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:
«Քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, քվեարկել եմ ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու մեր ընտանիքների ապահովության համար», - ասաց ՀՀ նախագահը:
Հարցի, թե ազատ ու արդար ընտրությունների վերաբերյալ իր հորդորներն արդյո՞ք տեղ հասել են, Սերժ Սարգսյանը նշեց, որ դա պարզ կլինի, երբ ընտրությունների արդյունքներն ամփոփվեն: