«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռևս չի քվեարկել: Նախորդ օրը լուրեր էին ատարծվել, որ նա երկրում չի:«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե ԲՀԿ առաջնորդը երկրում չէ և չի մասնակցելու ընտրություններին` նշելով, որ այս պահին որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրել:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր նախագահական ընտրություններ են: Առաջադրվել են 7 թեկնածու՝ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին նախկին արտգործնախարար Րաֆֆի Հավհաննիսյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը և անկուսակցական Վարդան Սեդրակյանը: