18 փետրվարի 2013 - 12:22 AMT
Ժամը 11.00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկել է 275 982 ընտրող

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է փետրվարի 18-ի ժամը 11.00-ի դրությամբ քվերակությանը մասնակցած ընտրողների առաջին տվյալներն` ըստ մարզերի: ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստանի հաղորդմամբ, տվյալները հետևյալն են.Երևան՝ 86 հազար 601 ընտրող, կամ 10,5 %, Արագածոտնի մարզ՝ 11 հազար 422 ընտրող, կամ 9,99 %, Արարատի մարզ՝ 30 հազար 817 ընտրող, կամ 14,46 %, Արամավիրի մարզ՝ 18 հազար 887 ընտրող, կամ 8,41 %, Գեղարքունիքի մարզ՝ 23 հազար 970 ընտրող, կամ 12,85 %, Լոռու մարզ՝ 27 775 ընտրող, կամ 11,68 %, Կոտայքի մարզ՝ 22 հազար 695 ընտրող, կամ 9,76%, Շիրակի մարզ՝ 18 հազար 244 ընտրող, կամ 7,96 %, Սյունիքի մարզ՝ 16 հազար 613 ընտրող, կամ 15,13 %, Վայոց ձորի մարզ՝ 4573 ընտրող 9,68 %, Տավուշի մարզ՝ 14 հազար 385 ընտրող, կամ 13,26%: Այսպիսով, ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 275 982 ընտրող կամ 10,92%: