18 փետրվարի 2013 - 13:01 AMT
Վարդան Սեդրակյանը քվեարկեց, լրագրողներին հորդորեց մի քիչ լուրջ լինել ու հեռացավ

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը ևս կատարեց իր քաղաքացիական պարտքը։

Թեկնածուն լրագրողներին ասաց, որ սպասում է իր հաղթանակին: Իսկ հարցից, թե ում է ընտրել, վիարվորվեց և հրաժարվեց պատասխանել այլ հարցերի: Վարդան Սեդրակյանը չմոռացավ լրագրողներին հորդորել, որ մի քիչ լուրջ լինեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր նախագահական ընտրություններ են: Առաջադրվել են 7 թեկնածու՝ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին նախկին արտգործնախարար Րաֆֆի Հավհաննիսյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը և անկուսակցական Վարդան Սեդրակյանը: