Ադրբեջանի աջակցությունը Սահակաշվիլիի անկախ ղեկավարությանը Վրաստանում դուր չեկավ Ռուսաստանին: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Արաստուն Օրուջլուն՝ խոսելով ադրբեջանա-ռուսական հարաբերությունների մասին: Ըստ Օրուջլուի, ներկայումս Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները չեն ուրախացնում: Լարվածության հիմքում երկու գործոն կա:
«Առաջինն Ադրբեջանի վարած անկախ քաղաքականությունն է, երկրորդը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահմաններ: Ռուսաստանն ուզում է իրեն ենթարկել Ադրբեջանը: Եվ տնտեսական, և քաղաքական հարցերում Ադրբեջանը անկախ է պահում իրեն: Ադրբեջանի աջակցությունը Սահակաշվիլիի անկախ ղեկավարությանը Վրաստանում դուր չեկավ Ռուսաստանին»,-գտնում է քաղաքագետը, հայտնում է SalamNews-ը: