18 փետրվարի 2013 - 18:24 AMT
Իրանի ԱԳՆ. Արևմուտքին անկայուն Իրան է հարկավոր

Արևմտյան երկրները ցանկանում են առաջիկա նախագահական ընտրություններից հետո անկայուն Իրան տեսնել, ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը, հայտնում է Իրանի Mehr գործակալությունը:

«Այս ընտրությունները չափազանց կարևոր են մեզ համար»,-ասել է նա՝ հավելելով, որ ազատ ընտրությունների անցկացումը Իրանն ավելի ուժեղ ու անվտանգ կդարձնի:

Ռամին Մեհմանփարաստն ասել է նաև, որ 5+1 բանակցողների խումբը, որի հետ բանակցում է իրանական կողմը, պետք է ճանաչի ազգի «միջուկային իրավունքները»: