Համացանցում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի լրացուցիչ ցուցակները դժվար վերահսկելի են, քանի որ դրանք հիմնական ցուցակների նման չեն հրապարակվել և հնարավորություն չի ստեղծվել նրանցով իրականացնելու համեմատություն: Այսինքն` հիմնավոր կասկածներ կան, որ նույն մարդը կարող է ընդգրկված լինել մի քանի ցուցակում:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համացանցում տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Ոստիկանությունը կրկին հավաստիացնում է, որ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր լրացուցիչ ցուցակները կազմվում են բացառապես ծրագրային ապահովմամբ` ավտոմատ եղանակով, ինչը բացառում է միևնույն ընտրողի տվյալների կրկնությունը հիմնական և լրացուցիչ ցուցակներում: