18 փետրվարի 2013 - 19:20 AMT
Էդուարդ Շարմազանով. Այս նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությանը, որում նա նշել էր, թե «այսպիսի ծավալի և որակի խախտումներ չեմ հիշում»:

«Քարոզարշավի ողջ ընթացքը, ինչպես նաև մինչ այս պահի քվեարկությունը գալիս են ապացուցելու, որ այս նախագահական ընտրություններն ընթանում են բնականոն, ժողովրդավարական հունով: Ի դեպ, այդ մասին հրապարակավ հայտարարել են նաև «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ, ինչպես նաև դիտորդական առաքելության ներկայացուցիչներ: Ակնհայտ է, որ այս նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու, որտեղ խախտումները կլինեն ամենափոքր ծավալի»,-ասել է Շարմազանովը: