18 փետրվարի 2013 - 20:20 AMT
Քարոզարշավի ընթացքում խախտումների դեպքերով կատարվել են քննություններ

Հայաստանի Հանրապետությունում 2013 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվել են մի շարք քննություններ:

Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության, Երևանում կատարվել է 34 քննություն, Տավուշում և Գեղարքունիքում 5, Արարատում` 6, իսկ Արմավիրում`7:

Սյունիքում տեղի է ունեցել մեկ դեպք, Կոտայքում` 4, Արագածոտնում` 2, Լուռիում` 14, իսկ Շիրակում` 16: Վայոց Ձորում ընտրախախտումների դեպք չի արձանագրվել: