18 փետրվարի 2013 - 22:29 AMT
Արտերկրում դիվանագիտական առաքելություն իրականացնողներն ընտրել են գործող նախագահին

ԿԸՀ արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները:

Արտերկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող Հայաստանի քաղաքացիների ձայների հաշվարկի արդյուքնում պարզ է դարձել, որ նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը ստացել է 218 քվե, Րաֆֆի Հովհաննիսյանը` 2 քվե, 4 քվե՝ Արման Մելիքյանը: Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկայանը, Վարդան Սեդրակյանը ստեցել են 0 քվե: