Ավան համայնքի 1/6 ընտրատեղամասում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ դիտորդի հայտարարության հիման վրա, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել, բացատրություն է վերցվել թիվ 1/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ն. Հայրապետյանից, ով հերքել է ընտրատեղամասի քվեատուփի տակ առկա ճեղքերից քվեաթերթիկ մտցնելու և հանձնաժողովի կողմից Ր. Հովհաննիսյանի վստահված անձի աշխատանքներին խոչընդոտելու հանգամանքը:
ՀՀ Նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի` 1/06 ընտրատեղամասի վստահված անձ Բ. Սարգսյանը բացատրություն է տվել, որ նկատելով քվեատուփի տակ 4 անցքեր և չիմանալով, որ դրանք գործարանային արտադրության անցքեր են, այդ մասին հայտնել է դիտորդին, իսկ ընտրական գործընթացին մասնակից չդարձնելու և որևէ տեղեկություն չտրամադրելու մասին դիտորդին չի հայտնել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ինմասի 1-ին կետով և 185-րդ հոդվածով` որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցադեպի բացակայության հիմքով: