Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը այսօր ժամը 16:00-ին: Այդ մասին PanARMENIAN.Net –ի թղթակցին հայտնեց նրա շտաբի պատասխանատու Արմեն Գրիգորյանը: Ներկայումս Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է, և նա պատրաստվում է միանալ քաղաքացիական շարժմանը հացադուլը դադարեցնելուց հետո:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ էր հայտարարել քարոզարշավի առաջին օրը՝ հունվարի 21-ին: Նա պահանջում էր անվավեր ճանաչել գործող նախագահի թեկնածության գրանցումը: