Այսօր եվրոպացի դիտորդները ասուլիս են հրավիրել, որտեղ պետք է ներկայացնեն ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիտորդների նախնական գնահատականը: Մինչ նրանք ներկայացնում էին իրենց գնահատականը, ասուլիսի սրահ մտան երիտասարադ ակտիվիստներԼենա ՆազարյանըՎահագն Մինասյանը, Կարեն Հարությունյանը: Լենա Նազարյանը հայտարարություն կարդաց, որում նշված էր՝ դիտորդական առաքելության հայտարարությունները մեզ պետք չեն, որովհետև դրանցով լեգիտիմացվում են կեղծ ընտրությունները:
Մասնակիցները դուրս եկան սրահից և ասուլիսը հետաձգվեց 15 րոպեով: Ակտիվիստները PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին, որ իրենք ոչ մի կազմակերպություն չեն ներկայացնում ու բոլորին խորհուրդ են տալիս միանալ իրենց դիրքորոշմանը. «Քաղաքացիական խաղաղ անհնազանդության ճանապարհով մենք փորձեցինք մեր ձայնը լսելի դարձնել, հենց այս ձևն ընտրեցինք, որովհետև մի քանի անգամ հայտարարել էինք այլ ակցիաների միջոցով, պահանջել, որ չլեգիտիմացնեն այս խայտառակ ընտրությունները, բայց մեզ անտեսեցին, իրենք պատասխանատու չեն մեր առջև, թող գնան իրենց երկրում ընտրություններ լեգիտիմացնեն»,-ասաց Կարեն Հարությունյանը: