20 փետրվարի 2013 - 09:29 AMT
Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում այսօր տեղումներն ամենուրեք կդադարեն և օրվա մնացած մասը կլինի առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ հինգշաբթի՝ փետրվարի 21-ին, կրկին ամենուրեք հավանական են տեղումներ:

Օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում այս գիշեր նվազել է 1-3 աստիճանով, այլ շրջաններում չի փոխվել:

Հնարավոր է քամի 15-20մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց:

Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ: Հնարավոր է ցածր տեսանելիություն, տեղ-տեղ` մերկասառույց:

Գիշերը կլինի 0-2, ցերեկը +3+5, երեկոյան +1+3 աստիճան տաքություն: