
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության վարչությունը թույլ է տվել բացել երթևեկությունը դեպի Վերին Լարսի անցակետը: Ճանապարհը փակվել էր երեքշաբթի օրը եղանակի վատթարացման պատճառով:
Այժմ ճանապարհը բաց է երկու ուղղությամբ առանց սահմանափակումների մինչ հատուկ կարգադրությունը:
Ձմռան ամիսներին ճանապարհը մի քանի անգամ փակվել է մեքենաների համար Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: