20 փետրվարի 2013 - 12:44 AMT
Պետքարտուղարությունը գնահատել է հայաստանյան ընտրությունները որպես լավ կազմակերպված

Նախագահական ընտրությունները Հայաստանում անցել են հանգիստ և կազմակերպված: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

«Ըստ ԿԸՀ նախնական տվյալների, գործող նախագահ Սարգսյանը հաղթել է ձայների 58,64 տոկոսով: Մենք հավանություն ենք տալիս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական զեկույցի դրույթներին, առ այն, որ ընտրությունները հիմնականում լավ էին կազմակերպված և անցել են հիմնարար ազատությունների պահպանմամբ՝ ներառյալ հավաքների ազատությունն ու ազատ կամարտահայտությունը: Պետքարտուղարությունը կիսում է առաքելության այն գնահատականը, որ ԶԼՄ-ները լուսաբանել են ընտրարշավը հավասարակշռված ու բոլոր թեկածուներն օգտվել են անվճար եթերից»,-ասել է Նուլանդը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դիտվել է միջամտություն գործընթացին, հատկապես գործող նախագահի վստահված անձանց կողմից, գրանցվել են մի շարք լուրջ խախտումներ, որոնք, անշուշտ, հարկավոր է քննել: «Դիտորդները նաև մտահոգություն են հայտնել մի շարք պաշտոնատարների անաչառության հարցում ու վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ»,-ասել է Նուլանդը: