20 փետրվարի 2013 - 17:42 AMT
Սիրիայի բանակը լիովին վերահսկում է Հալեպի օդանավակայանը

Սիրիայի կառավարական ուժերը փետրվարի 20-ին հայտարարել են, որ լիովին վերահսկում են Հալեպի օդանավակայանը, հայտնում է Associated Press-ը: Իշխանությունները խոստովանում են, որ զինվորներն ու սպաները «քաջաբար ետ են մղում գրոհայինների ինտենսիվ հարձակումները և ամեն գնով» թույլ չեն տա, որ օդանավակայանը հանձնվի հակառակորդին:

Հալեպի օդանավակայանը կառավարական ուժերի գլխավոր հենակետն է Հալեպի շրջանում

Փետրվարի 19-ին ընդդիմադիրները հայտարարեցին, որ նրանց հաջողվել է գրավել օդակայանի գլխավոր պահեստի շենքը, սակայն ավելի ուշ նրանց ուժերը ետ է մղել բանակը: