
Փետրվարի 20-ի ժամը 17.45-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։ Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: