21 փետրվարի 2013 - 12:11 AMT
Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ըստ Թուրքիայի նախագահի մամլո ծառայության տարածած տեղեկատվության, Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, հայտնում է Anatolia գործակալությունը, մանրամասներ չհայտնելով:

Փետրվարի 18-ին կայացան ՀՀ նախագահի ընտրությունները: Ըստ ԿԸՀ տվյալների, գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացավ քվեների 58,64 տոկոսը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36,74 տոկոսը: