21 փետրվարի 2013 - 16:33 AMT
Փետրվարի 21-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407.08 դրամ

Փետրվարի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:

Միաժամանակ, փետրվարի 21-ին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407.08 դրամ` փետրվարի 20-ի համեմատ ավելանալով 0,15 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 537.26 դրամ` նվազելով 8.88 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը ավելացել է 0,03 կետով` մինչև 13,51 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: