22 սեպտեմբերի 2005 - 11:12 AMT
ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՏԱՐԱԾՔ
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն քննարկել է Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ «ՆԱՏՕ-ի ուժերի ու անձնակազմի տարանցման ապահովման եւ ընդունող երկրի աջակցության մասին» պայմանագրի նախագիծը: Խորհրդարանական քննարկումներից հետո կոմիտեի ներկայացուցիչներն նշել են, որ փաստաթուղթը մեծ նշանակություն ունի Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացման ու խորացման համար: Փաստաթղթի վավերացման դեպքում` ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրները վրացական կողմի հետ նախնական համաձայնությամբ կարող են Վրաստանով տեղափոխել ռազմական տեխնիկա, զորք եւ սարքավորումներ: Սեպտեմբերի վերջին Վրաստանի կայցելի ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական առաքելությունը, որը կծանոթանա Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի Անհատական գործընկերության գործողության ծրագրի իրագործման ընթացքին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: