22 սեպտեմբերի 2005 - 13:38 AMT
Վ.ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ Ջ. ՍՔՈԹԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Ջեկ Սքոթին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Կալիֆորնիայի հարաբերությունների զարգացման հեռանկարները` կարեւորելով երկու երկրների պետական եւ քաղաքական գործիչների փոխայցելությունները, ինչպես նաեւ գործարար շրջանակների եւ պարզ քաղաքացիների շփումները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել սենատորի անձնական ավանդը Հայաստանում Կալիֆորնիայի առեւտրի կենտրոնի հիմնադրման, ինչպես նաեւ նահանգում Հայոց ցեպանության ճանաչման գործում: Իր հերթին, Ջեկ Սքոթը հավաստիացրել է, որ շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը «հայկական հարցում»` վստահություն հայտնելով, որ ՀՀ-ում նորաբաց Առեւտրի կենտրոնը կամուրջ կդառնա երկու ժողովուրդների միջեւ: Սենատորը նշել է, որ Առեւտրի կենտրոնի գործունեությունն ընդգրկելու է ոչ միայն Հայաստանը, այլեւ հարակից երկրները: