22 փետրվարի 2013 - 15:12 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արդյունաբերական հատվածի վարկավորման առաջատարն է ՀՀ բանկային համակարգում

2012 թ. IV եռամսյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանդիսանում է արդյունաբերական հատվածի վարկավորման առաջատարը Հայաստանի բանկային համակարգում, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Համաձայն 2012 թվականի չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանդիսանում է արդյունաբերական հատվածի վարկավորման առաջատարը Հայաստանի բանկային համակարգում, որի մասնաբաժինը շուկայի տվյալ հատվածի վարկային կառուցվածքում կազմել է 15,7%: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդհանուր վարկային պորտֆելի ավելի քան 39,7%-ը կամ 36,4 մլրդ ՀՀ դրամը կազմում է արդյունաբերության ոլորտի վարկավորումը (2011թ. տարեվերջի դրությամբ 29 մլրդ ՀՀ դրամի համեմատությամբ):