23 փետրվարի 2013 - 11:20 AMT
Ալեխանդրո Պերեսն առաջին պարտությունն է հասցրել Արտ Հովհաննիսյանին

Բռնցքամարտիկ Արտ Հովհաննիսյանը գերկիսաթեթև քաշային կարգում փետրվարի 22-ին մենամարտ է ունեցել Ալեխանդրո Պերեսի (ԱՄՆ) հետ: 10-ռաունդանոց հանդիպումը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Morongo Casino-ում:

Հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ զիջել է 96:93, 96:93, 95:94 հաշվով:

Դա Հովհաննիսյանի առաջին պարտությունն էր, մինչ այդ նա պրոֆեսիոնալ ռինգում 17 մենամարտ է անցկացրել, որից 15-ում հաղթանակ է տարել, իսկ երկուսում ոչ ոքի է գրանցվել:

Պերեսը 20 մենամարտ է անցկացրել և տարել է արդեն 17-րդ հաղթանակը: