23 փետրվարի 2013 - 13:09 AMT
Վիտալի Մուտկո. Սոչիի օլիմպիական օբյեկտները պատրաստ են խաղերի մեկնարկից մեկ տարի առաջ

Սոչիի օլիմպիական օբյեկտները պատրաստ են խաղերի մեկնարկից մեկ տարի առաջ, հայտարարել է ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, հայտնում է «Ռոսիա-2» հեռուստաալիքը:

Սոչին 2014թ. ձմեռային Օլիմպիադայի մայրաքաղաքն է, մրցումները կանցնեն փետրվարի 7-23-ը:

«Դեռևս խնդիրներ կան տեղակայման ու ենթակառուցվածքների հետ կապված»,-ասել է նախարարը: