25 փետրվարի 2013 - 10:17 AMT
Քափել լա Գրանդ օփենին մասնակցում են մի շարք հայ շախմատիստներ

Ֆրանսիական Քափել լա Գրանդ քաղաքում մեկնարկել է շախմատային ավանդական խոշոր օփեն- մրցաշար: Մրցաշարին մասնակցում են նաև մի շարք հայ շախմատիստներ:

Քափել լա Գրանդ են մեկնել գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Ղարամյանը, Դավիթ Հարությունյանը, Էլինա Դանիելյանը, Եվգենյա Դոլուխանովան, Նելլի Աղինյանը, Կարինա Համբարձումովան, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը:

Մրցաշարը կավարտվի մարտի 2-ին, տեղեկացնում է armchess.am-ը: