25 փետրվարի 2013 - 14:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԿԸՀ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցչի դիմումը

Այսօր արտահերթ նիստում ՀՀ ԿԸՀ-ն մերժեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի դիմումը՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Ըստ դիմումի՝ թեկնածուն չի պահպանել նախընտրական քարոզարչության կազմակերպման կարգը:

Դիմումում նշված է, որ Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն իրականացնելու համար 1600 ընտրական շտաբ է բացել, դրանց տարածքները վարձակալել և 1600 քարոզչական պաստառ է փակցրել: Այդ տարածքների վարձակալության և այդ քարոզչական պաստառների ծախսերը ներառված չեն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից ԿԸՀ-ում ներկայացրած հայտարարագրում: Դրանց վարձակալությունը և քարոզչական պաստառների ծախսերը գերազանցում է օրենքով թույլատրելի 100 միլիոն դրամը: Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը պահանջում էր նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ուժը կորցրած ճանաչել:

ՖՈՏՈՇԱՐՔ